
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Ապրիլի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են 2018թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի և ստորաբաժանումների օպերատիվ և մարտական պատրաստությանը, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ ռազմական համագործակցության օրակարգային խնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել