HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք

Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթևեկությունը: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ: 

Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը: 

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք»:

լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter