
Արմեն Սարգսյանն այցելել է Էջմիածին
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և առաջին տիկին Նունե Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական բաժինը։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար: Պրն. Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորեց Եկեղեցու համախմբող դերակատարությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն և Արմեն Սարգսյանը խոսեցին նաև տարբեր ծրագրերի մասին։
Գարեգին Բ-ն մասնավորապես կարևորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը և համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահն այցելեցին Մայր Տաճար:
Մեկնաբանել