HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուրենավանում հատվել է 135 ծիրանի ծառ. կասկած կա, որ դա արել է նախկին գյուղապետը

2011թ. դեկտեմբերի 30-ից 2012թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կտրել է Արարատի մարզի Սուրենավան գյուղական համայնքի բնակիչ Եղիշե Սեթյանին պատկանող 1 հա ծիրանի այգու ծառերը: Սուրենավանի համայնքապետ Կարո Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ հատվել է 135 ծիրանի ծառ: Դեպքի առթիվ իրավապահ մարմինները նյութեր են նախապատրաստում:

Եղիշե Սեթյանն այժմ Հայաստանում չէ, և նրա հարազատները իրավապահ մարմիններին որպես կասկածյալ մատնանշել են Սուրենավանի նախկին համայնքապետ Վաչիկ Աղազարյանին:

Կարո Կարապետյանն ասաց, որ տուժողն ու նախկին գյուղապետը վատ հարաբերություններ ունեն, սակայն դժվարացավ հստակ ասել, որ հենց Վաչիկ Աղազարյանն է հատել ծառերը: «Հավանականություն կա, որ ինքն է, բայց դա իրավապահ մարմինները պիտի պարզեն, միգուցե ինքը չի»,- ավելացրեց Կ. Կարապետյանը:

Եղիշե Սեթյանի և Վաչիկ Աղազարյանի հարաբերությունները լարված են դեռևս 2008 թ.-ից: Եղիշե Սեթյանը համայնքապետի ընտրությունների ժամանակ սատարել է Կարո Կարապետյանին, ինչն էլ Վաչիկ Աղազարյանի անձնական թշնամանքն է առաջացրել: «Հենց այդ ժամանակվանից էլ նրանց հարաբերությունները լարվել են մինչև այսօր»,- ավելացրեց Կարո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 20 տարի առաջ ևս գյուղում արձանագրվել է ծառեր հատելու դեպք, սակայն ոչ այս մասշտաբի:

Մեկնաբանություններ (2)

Ashot
Carery hatoghin petq e brnel u ktrel dzerqery, gyughi bolor bnakichneri nerkayutyamb. Sa miak chisht patijn e.
Նելսոն
Նման գազանություն կարող են անել միայն դաժան ,անհավատ և անկիրտ ..... կենդանիները Գեղցու կերպարանքով ...... Նրանք են վառում արոտավայրերը և անտառները , փչացնում երկիրը 3-5000 դրամով դեպուտատ կամ այլ բան ընտրում ...Նրանք իրենց մի խորում խոտի համար հարևանի կամ պետության դեզը կվառեն ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter