
Ապրիլի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ապրիլի 15-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Երևան քաղաքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-19-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել