
Խորենացի-Մաշտոց խաչմերուկում ցուցարար է վրաերթի ենթարկվել
«Հետքն» ահազանգ է ստացել այն մասին, որ քիչ առաջ Խորենացի-Մաշտոց փողոցների խաչմերուկում ցուցարար է վրաերթի ենթարկվել: Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:
Ինչպես լրատվական ծառայությունից հայտնեցին, այսօր` ժամը 13:35-ին, Թիվ 2 բժշկական կենտրոն բուժմիավորումից հաղորդում է ստացվել ոստիկանություն` այն մասին, որ Փակ շուկայի հարակից տարածքից վնասվածքներով 25-ամյա աղջիկ է տեղափոխվել իրենց բժշկական կենտրոն: Բուժհաստատության փոխանցմամբ՝ 25-ամյա աղջիկը՝ Ա.Թ.-ն, փոխանցել է, որ մեքենա է անցել իր ոտքերի վրայով: Այս պահին ոստիկանության աշխատակիցներն այցելում են դեպքի վայր: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել