
Ցուցարարները փակել են Աբովյան փողոցը
Հանրահավաքի մի խումբ մասնակիցներ քիչ առաջ երթով շարժվեցին Աբովյան փողոց: Նրանք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փակեցին փողոցը: Փաշինյանը մարդկանց կոչ արեց փակել ճանապարհները, եթե ուզում են օգնել իրենց. դրա նպատակը, ըստ պատգամավորի, ոստիկանության ուժերը ցրելն է: Ոստիկանները ցուցարարներին հորդորում են ազատել փողոցի երթևեկելի հատվածը և ասում, որ նրանց գործողություններն անօրինական են: Փողոցի փակված հատվածին հանդիպելով՝ երթուղային տաքսիներն ու ավտոբուսները կանգնում են, ուղևորները` իջնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել