HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Գիտեմ, որ կան բերման ենթարկվածներ»

Աբովյան փողոցը փակած ցուցարարները քիչ առաջ վազելով շարժվեցին դեպի Բժշկական համալսարան՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ: Պատգամավորը հորդորում է վազել ցուցարարներին, երբ նկատում են, որ ոստիկանները ուզում են բերման ենթարկելու գործողություններ սկսել: «Հենց մի խաչմերուկում լարումը մեծանում է, ուզում են բերման ենթարկելու գործողություն սկսել, վազում ենք մյուս խաչմերուկը, մեր գործողությունները ցանցային են», - ասաց պատգամավորը: Ցուցարարների թվում կան ուսանողներ:

Փաշինյանն այս պահին տեղեկություն չունի՝ արդյոք փակ են Ազգային ժողով տանող բոլոր ճանապարները, որտեղ մոտ երեք ժամից սկսվելու է վարչապետի ընտրությունը:

Փաշինյանը նշեց, որ կան բերման ենթարկվածներ, բայց դրան ի պտախասան` ասաց իրենք, ոչ թե պետք է գնան քաղմասեր, այլ իրենց գործողությունները իրականացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter