
Ցուցարարները քիչ առաջ փակեցին Վարդանանց և Հանրապետության փողոցների որոշ հատվածներ
Ցուցարարները քիչ առաջ փակեցին Վարդանանց և Հանրապետության փողոցների որոշ հատվածներ: Նրանց կարճ ժամանակով հաջողվում է փակել տարբեր փողոցներ, սակայն ոստիկանական ուժերի միջամտությամբ երթևեկությունը վերականգնվում է: Նշենք, որ երթը գնալով հոծանում է, նրանք վանկարկում են «միացեք» և շարժվում տարբեր ուղղություններով:
Երթի մասնակիցների նպատակն է շրջափակել Ազգային ժողովը և թույլ չտալ, որ պատգամավորները շարժվեն խորհրդարան և կատարեն վարչապետի քվեարկությունը ժամը 12:00-ին:
Նշենք, որ այս պահին փակ են Ազգային ժողով տանող հիմնական ճանապարհները, և այնտեղ ոստիկանությունը կենտրոնացրել է ուժերը: Զրահապատ մեքենաներ և փշալարեր կան Բաղրամյան պողոտայից Պռոշյան փողոց տանող հատվածում: Դեմիրճյան փողոցում կուտակված են ոստիկանական ուժեր:
Այս պահին Վարդանանց փողոցով շարժվող ցուցարաներին միացան նաև ոստիկաններ, և հսկում են քայլերթը: Նրանք հորդորում են դուրս գալ ճանապարհից՝ նշելով, որ խոչընդոտում են երթեևեկությանը:
Ցուցարարների մեկ այլ խումբ շարժվում է Հալաբյան-Արզումանյան խաչմերուկով:
Մեկնաբանել