
Բերման ենթարկվածներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար փաստաբանների խումբ կձևավորվի
Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, Հայաստանի փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:
Փաստաբանների պալատը հայտնում է, որ քաղաքացիներին արագ արձագանքման հեռախոսահամար կտրամադրվի խումբը ձևավորելուց անմիջապես հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել