
Նիկոլ Փաշինյանը հերքեց Հերացի փողոցից բերման ենթարկվածների մասին տեղեկությունը
Հանրահավաքի մասնակիցներն այժմ երկու հիմնական ուղղությամբ քայլերթ են կատարում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի մասը շարժվում է Տիգրան Մեծ պողոտայով՝ փակելով այն:
Փաշինյանը իրենց ուղեկցող ոստիկանների հետ զրույցում նշեց, որ իրենց երթը խաղաղ է, և հարդորեց չլարել իրավիճակը: Նա վարորդներից ներողություն խնդրեց անհարմարության համար, քանի որ իրենք այստեղ անձնական հարցեր չեն լուծում: Երթի մասնակիցները ծափահարություններով բարի ծառայություն մաղթեցին ոստիկաններին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն տեղեկությունը, թե Հերացի փողոցը փակած բոլոր ցուցարարներին բերման են ենթարկել, չի համապատասխանում իրականությանը: «Խաչմերուկը ամուր փակված է»,- ասաց նա:
Լարված է իրավիճակը Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Քայլերթի մասնակիցները փորձում են փակել խաչմերուկը, սակայն ոստիկանական ուժերի հետ քաշքշուկից հետո մեքենաների ճանապարհը բացվեց:
տեսանյութը՝
Մեկնաբանել