HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բաղրամյան պողոտան շրջափակված է զրահապատ մեքենաներով

Խորհրդարանում այսօր՝ ժամը 12:00-ին, նախատեսված է վարչապետի ընտրությունը. միակ թեկնածուն ՀՀԿ-ի և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կողմից առաջադրած Սերժ Սարգսյանն է: Այս պահին ցուցարարների մի մասը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում է: Ամբողջ պողոտան շրջափակված է ոստիկաններով, տեղադրված են փշալարեր, զրահամեքենաներ: Հիշեցնենք, որ այսօր շուրջօրյա ցույցերի և հավաքների հինգերորդ օրն է: Ցուցարարները երեկվանից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում՝ դասադուլ, գործադուլ, փողոցների շրջափակում:

Երեկ բախում եղավ ցուցարարների և ոստիկանների միջև, տասնյակ քաղաքացիներ վնասվածքներով տեղափոխվեցին ԲԿ-ներ: Ոստիկանների կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով վնասվածքներ են ստացել նաև որոշ ոստիկաններ: Վնասվածքներով «Նաիրի ԲԿ» էր տեղափոխվել նաև «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա վիրակապերով հետ եկավ Ֆրանսիայի հրապարակ: Փաշինյանին ուղեկցում էին «Ելք» դաշինքի իր գործընկերները՝ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը: Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտեցումներում փոփոխություն չկա, ինչպես նախկինում էին հայտարարել, եթե բռնություն լինի, իրենք կգան կանխելու այն: 
Ոստիկանությունը, հիշեցնենք, հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ պատրաստ է անհրաժեշտ պահի կատարել իր պարտականությունը՝ հատուկ միջոցների գործադրմամբ ցրելու հավաքը: Ոստիկանությունը կոչ է արել լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter