
Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Ապրիլի 17-ին Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, երկուստեք ընդգծվել է հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել