«Հրապարակ». Կկառուցվի՞ հյուրանոց ցանկից հանված հուշարձանի տեղում
Թերթին հասած տեղեկություններով` կառավարությանում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քանդել մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի շատրվանները եւ այդ տարածքում հյուրանոց կառուցել: Թերթը կարծիք է հայտնել, որ թերեւս այդ քայլով Երեւանի քաղաքապետարանն ուզում է «ազատվել» քաղաքի նախկին տեսքը հիշեցնող շինություններից:
Թերթը տեղեկացնում է նաեւ, որ ժամանակին այդ շատրվաններն ընդգրկված են եղել Երեւանի հուշարձանների ցանկում, սակայն ժամանակ առաց հանվել են ցանկից: Թերթը գրում է նաեւ, որ խոսում են, թե այդ տարածքում հյուրանոց է ուզում կառուցել մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երեւանի քաղաքապետարանից այդ առիթով «Հրապարակին» չի հաջողվել ոչ ստանալ ոչ հերքում, ոչ հաստատում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել