
Ոստիկանությունը լրագրողներին կոչ է անում հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն
Ոստիկանությունն այսօր դարձյալ կոչով դիմել է լրագրողներին` խնդրելով հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն: Տարածված պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել