HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քայլերթի մասնակիցներն Արշակունյաց պողոտայում են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը շարունակում են քայլերթը. դրա մասնակիցներն այս պահին Արշակունյաց պողոտայի սկզբնամասում են։ Ցուցարարներն այժմ հանգստանում են, նրանք քայլելով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով, քաղաքացիներին կոչ արել միանալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիային։

Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում, թե որն է լինելու հաջորդ ուղղությունը: 

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: Այսօր Երեւանում անհնազադնության գործողությունների 6-րդ օրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter