HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորում բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին Կինոյի ու թատրոնի ինստիտուտի մասնաճյուղից սպառնում են հեռացնել

Այսօր` վաղ առավոտից, Վանաձորի Հայքի հրապարակից մեկնարկել է քաղաքացիների բողոքի ակցիան։ Այսօր վանաձորյան բողոքի ակցիաների երրորդ օրն է։

Ժամը 9։00-ից Հայքի հրապարակում էին հավաքվում մարզի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, դպրոցներում սովորող բարձր դասարանցիներ։ Ակցիային մասնակցել ցանկացողների թվի ավելացմանը զուգահեռ տարածքում պարբերաբար հայտնվում էին տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ ու փորձում երիտասարդներին համոզել հեռանալ հրապարակից։

Ժամը 10:00-ի սահմաններում երիտասարդներին մոտեցավ Կինոյի ու թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, դերասան Ջանիկ Ավետիսյանը, ով մասնաճյուղի` հրապարակում հավաքված ուսանողներին հայտարարեց՝ դասից բացակայողներին հեռացնելու ենք։

Ուսանողներից մեկի նկատառմանը, թե բացակայելու դեպքում կարող են պարզապես բացական դնել, ոչ թե հեռացնել, Ջ․ Ավետիսյանը կտրուկ արձագանքեց։ Ապա տեսնելով, որ նկարահանում ենք, հրեց՝ ասելով` «Ինձ մի նկարի»։

Ուսանողների պնդումները, թե նման դեպքերում բուհը չի կարող հեռացնել ուսանողին, Ջ․ Ավետիսյանը չպատասախանեց և հեռացավ:

Ջանիկ Ավետիսյանը Կինոյի ու թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ամուսինն է։ Չնայած վերջինիս սպառնալիքին՝ մասնաճյուղի ուսանողները մնացին հրապարակում՝ իրենց բողոքի ակցիան շարունակելու մտադրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter