HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացի երեք արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է, երեքինը՝ վերսկսվել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում:

Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, հաց և հացաբուլկեղենը տեղափոխվել են չթույլատրված տարաներով, հումքը, այլ բաադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Իսկ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ռադա Կարամյանին պատկանող կրեմային հրուշակեղենի և հացի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Էթյունի» ՍՊԸ-ին և Կոտայքի մարզի Գառնի գյուղի անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին պատկանող հացի արտադրամասերում վերացվել են սանիտարահիգիենիկ բոլոր խախտումները և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter