HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երեկ Հանրապետության հրապարակում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին (տեսանյութ)

«Հետք»-ը քիչ առաջ հաղորդագրություն է ստացել ընթերցողներից մեկից, ով հայտնել է, որ երեկ՝ ապրիլի 17-ին, ժամը 15:27-ի սահմաններում Հանրապետության հրապարակում 35 QG 666 համարանիշով BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել է մի խումբ ցուցարարների վրա և դիմել փախուստի։

Ընթերցողի հաղորդմամբ՝ վրաերթի հետևանքով մեկ անձ վիրավորվել է, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հանրապետության հրապարակից կանչ են ստացել 15։48-ին։

Սակայն ցուցարարը շտապօգնությանը հայտնել է, որ վրաերթի չի ենթարկվել։ Տղան դեպքի վայր ժամանած բժիշկներին ասել է, որ ձեռքն է ցավում, ձեռքի տրավման նախորդ օրն է ստացել։ Ցուցարարին տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

Առավել ուշ ոստիկանությունից կճշտենք՝ արդյոք այս դեպքով նյութեր նախապատրասվում են, թե ոչ։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շրջափակել էին կառավարական շենքեր՝ դատախազությունը, ՊԵԿ-ը, փակում էին փողոցներ, պողոտաներ, կամուրջներ։ Նրանք քայլերթից հետո հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ 18։30-ին հանրահավաք էր հրավիրված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter