HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հորդորը՝ երթ անող ցուցարարներին

Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահին Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ երթ է անում մայրաքաղաքի փողոցներում:
Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ և բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները:

Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրության: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում, ուստի ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter