
Սպասվում է անձրև
Մարզերում ապրիլի 19-ին, 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ին, 20-ի գիշերը կբարձրանա 3-5, 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ապրիլի 19-ին, 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել