
Բուժումը շարունակում է ցույցերի ընթացքում տուժած 3 քաղաքացի
Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Նրանցից 2-ը թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:
3-րդ տուժածն այսօր է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել