
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ «փոքր և անհարիր արարքներից»
Այսօր առավոտյան Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկված քաղաքացի Վահագ Գևորգյանը, ըստ ոստիկանության հաղորդագրության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, պատուհանից դուրս է նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Այս կապակցությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ «Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով եւ գործողություններով չինքնադրսեւորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել