HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Պաշտոնյաների մեծ մասը հաճախ է լինում սաունաներում, բայց չի լողանում

«Ո՞վ է ասել, որ խաղատուն այցելողները պարտադիր խաղում են: Ես, օրինակ, չեմ խաղում: 4-5 անգամ եղել եմ Լաս-Վեգասում ու ոչ մի անգամ չեմ խաղացել», հայտարարել է պատգամավոր Վարդան Այվազյանը' ավելացնելով, թե այդ տրամաբանությամբ պետք է նաեւ բաղնիքները փակել, որովհետեւ «դրանց մասին էլ տարբեր բաներ են ասում»:

Թերթը մեջբերումից հետո այդպես է մեկնաբանել պատգամավորի խոսքերը. «Այն, որ Վարդան Այվազյանը մի քանի անգամ եղել է Լաս-Վեգասում, բայց չի խաղացել, անշուշտ' խոսում է նրա բացառիկ կամքի մասին: Այլ հարց է, որ հազիվ թե որեւէ մեկը հավատա այդօրինակ պնդումներին: Այ, եթե խոսքը բաղնիքների սաունաների մասին լիներ' հաստատ կհավատային, որովհետեւ սաունաների դեպքում այդ պնդումը միանգամայն ճիշտ է. Ո՞վ է ասել, որ սաունա այցելողները պարտադիր լողանում են: Ավելին' կարելի է վստահաբար պնդել, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը այդպես էլ անում է. Հաճախ է լինում սաունաներում, բայց չի լողանում:

Ինչ վերաբերում է կազինոներին, ապա կցանկանայինք ընդամենը մի հարց տալ ԱԺ պատգամավորներին: Եթե դրանք իսկապես վնասակար չեն եւ կարգին եկամուտներ են բերում բյուջեին, ինչո՞ւ են Երեւանից դուրս բերվել եւ ինչո՞ւ են կենտրոնացվում կոնկրետ բնակավայրերում»:

Մեկնաբանություններ (1)

sev
es havatum em vor chxaxar es el em aycel el bayc chem xaxacel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter