
Ոստիկանությունը էվակուատորներով բացում է Վաղարշյան-Սունդուկյան խաչմերուկը (տեսանյութ)
Այսօր առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով փակել էին մայրաքաղաքի Վաղարշյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկը:
Ժամը 9.30-ի դրությամբ ոստիկանությունը սկսեց ավտոմեքենաները խաչմերուկից հեռացնելու օպերացիան: Էվակուատորներով ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել երեք ավտոմեքենա:
Տեղում աշխատող ոստիկանները «Հետք»-ի հետ զրույցում ասացին, որ միայն երթեւեկությանը խոչընդոտելու համար պատժաչափը կազմում է 20 հազար դրամ, իսկ թե լրացուցիչ ինչ տույժ կամ տուգանք կսահմանվի նախաձեռնության անդամ վարորդների համար, պարզ կլինի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։
Մեկնաբանել