HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպետչերական կենտրոնի կողմից

Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպետչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն: 

Սևանա լճից ջրի բացթողումն իրականացվում է ՀՀ կառավարության երկու որոշումների հիման վրա.  «Պայմաններ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման մասին»  որոշմամբ սահմանվում են ընդհանուր պայմանները, իսկ «Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի մասին» ամենամյա որոշմամբ՝ ջրբացթողնման տարեկան ծավալները:

Սևանա լճից բացթողնված ջուրը հոսում է Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքով, որից էլ սնվում են ոռոգման մայր ջրանցքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սևանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է,  որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպետչերական կենտրոն ստեղծել, որը  Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը:  Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ:
Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են  «Ջրառ» ՓԲԸ 4 մասնագետներ, առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, համակարգիչներ և արդի հաշվառման սարքավորումներ: Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետևել  ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սևան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին և այլն:

Սևանից կատարվող ջրբացթողումները և, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter