
Վերանշանակվել են արդարադատության, մշակույթի, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարները
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իգնատի Առաքելյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
Նախագահի հրամանագրերով վերանշանակվել է նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել