
ԱՆ. Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:
Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Բժիշկների գնահատմամբ` նշված 3 տուժածի վիճակը բավարար է:
Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել