HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Թամամյանը համակերպվել է դատվելու մտքի հետ

Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերջնականապես տեղի է տվել եւ համակերպվել է դատվելու մտքի հետ` խոստանալով դատարանում լինել «հնազանդ»:

Ըստ թերթի` ի սկզբանե Թամամյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունք տալ' խոստանալով դատարանում խոսել: Ավելին, նա ոստիկանության ղեկավարությանը սպառնացել է, որ եթե իրեն «չփրկեն», ապա ինքը իր հետեւից էլի մարդկանց է տանելու: Մարտի 1-ի քրեական գործը նոր թափով քննելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Թամամյանին տեղեկացրել են, որ եթե նա իր ճակատագրի հետ չհամակերպվի, ապա իրեն մեղադրանք կարող է առաջադրվել: Նրան հասկացրել են, որ բոլոր հիմքերը կան, որ իրեն մեղադրանք առաջադրվի մարտի 1-ի առավոտյան դեպքերի առիթ դարձած կեղծ օպերատիվ տվյալներ սարքելու համար:

Մեկնաբանություններ (2)

hamo
es mardun el astger pet chen,harkavor e astgeric zrkel ev ugarkel Kosh,@ndanur rejim,tgeki mot!!!aynteg inke kstana ira irakan patije!!!
nata
haskacanq vor es mard@ hima iren dirqerum chi,bayc chi kareli espes verabervel en cacr kochumov nkar an@ndhat hraparakel,na general-mayori kochum uni ev chisht kliner ayd nkar@ cucadrel.miguce uxxeq cer sxal@?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter