HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ալեքսանյանը և Առաքել Մովսիսյանը ցուցարարներ են ցրում

Այսօր առավոտից տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում Հարավարևմտյան թաղամասում (ՀԱԹ) փողոց փակած ցուցարարին։ Ալեքսանյանն իր թիմակիցների հետ փողոցը փակած վարորդներին բռնության կիրառմամբ նստեցնում է մեքենաները և ստիպում քշել ու հեռանալ։

Ցուցարարների երթը խոչընդոտելու գործին է լծվել նաև Առաքել Մովսիսյանը, ով Արգավանդի խաչմերուկում իր թիմակիցների հետ փակել է փողոցները՝ թույլ չտալով մարդկանց տեղաշարժը։

Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը: 

 

Մեկնաբանություններ (1)

GB
Aleksanyan and rest of oligarchs can kick each others with their fat bellies. All uneducated Soviet era corrupt ministers must get out of Armenian Parliament, including Serjik and his corrupt brothers!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter