
Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել