HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ կոչը քաղաքացիներին՝ խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց

ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել է, որտեղ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել՝ խուսափելով հանրային անվտանգության խաթարումից։ Այն ներկայացնում ենք ստորև․

Վերջին օրերին ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի ցույցերի և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային և ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին` պահպանել զգոնությունը ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում: Կոչ ենք անում ցույցերի և երթերի ընթացքում ցուցաբերել զսպվածություն, հաշվի առնելով, որ մարդկանց մեծաթիվ կուտակումների, խուճապի կամ անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը կարող է հանգեցնել մարմնական, այդ թվում նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների ստացմանը: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական արտադրատեսակների  (ճայթռուկներ, հրավառություններ, ծխագլանակներ, ջահեր և այլն) կիրառումը, ուստի հորդորում ենք քաղաքացիներին` խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններն ու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը, արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության և առողջության պահպանման գրավականն է: Պատրաստ լինելով ցանկացած պահի արձագանքելու արտակարգ դեպքերին, պատահարներին՝ ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին` չխոչընդոտել հրշեջ-փրկարարական մեքենաների ազատ տեղաշարժին:

Մարդածին և բնական աղետների ռիսկի նվազեցման և մարդու կյանքի և առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները համամարդկային են և արդիական ցանկացած քաղաքական իրավիճակում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter