HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալժիրի վարչապետը զգուշացրել է Էրդողանին. «Մի չարաշահեք մեր ժողովրդի արյունը»

Հունվարի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան, խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին, ասել է. «Մեր թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս, որ մեր արյունը առևտրի առարկա չդարձնեն»: Այս մասին հայտնում է «Հայաստան» լրատու ցանցը՝ վկայակոչելով իրանական «Ալ-Ալեմ» լրատվական կենտրոնի տեղեկությունները:

«Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը»,- հավելել է նա:

Ահմեդ Օյահյան նշել է, որ «Թուրքիան 1830թ.՝ Ալժիրը գրավելուց երեք օր անց, այն հրամցրեց ֆրանսացիներին և այնուհետև մինչև Ալժիի անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված, Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձևերին դեմ է քվեարկել»:

Ալժիրի Ազգային դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ահմեդ Օյահյան հավելել է. «Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ, ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Էրդողանը ասել էր, որ «ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել է ֆրանսացիների կողմից, և դա ինքնին ցեղասպանություն է»:

Այս թեմային անդրադարձել են AFP ֆրանսական գործակալությունը, թուրքական, իրանական և միջին արևելյան լրատվական կենտրոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter