HY RU EN

Նոյեմբերյանի և հարևան բնակավայրերի ցուցարաները այսօր փակել են Բագրատաշենի մաքսային անցակետից դուրս եկող բեռնատարների ճանապարհը

Սերժ Սարգսյանի  վարչապետության դեմ բողոքի ցույցերն այսօր Նոյեմբերյանում սկսվել են  առավոտյան ժամը 12-ից: Ցուցարարները  երթ  են քայլել են  Նոյեմբերյանի փողոցներում: Կեսօրին ցուցարարները  Նոյեմբերյանի  ջրային տնտեսության շենքի դիմացի օղակաձև շրջադարձի մոտ փակել են Վրաստան գնացող միջպետական ճանապարհը: Նոյեմբերյանցիներին այստեղ միացել են  հարևան բնակավայրերի բնակիչները։ «Ոստիկանները խանգարում էին մեր երթը, չէին թողնում առաջ գնանք և փակենք ճանապարհը: Նրանք մի քանի անգամ մեզ վրա բռնություն գործադրելով բացեցին միջպետական  ճանապարը,  բայց մենք նորից փակեցիք այն»,-ասաց բագրատաշենցի Անուշը:

Ժամը 17-ին ցուցարանները հայ-վրացական միջսահմանային  Բագրատաշենի անցակետում  էին: Նրանք վանկարկում էին «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացում», «Ոստիկաններ միացեք մեզ» կոչերը: Ցուցարաների գործողությունները վերահսկում էին 50-ից  ավելի ոստիկաններ:  Մոտ 250 երիտասարդներ ժամը 17:30-ին  փակեցին Բագրատաշենի անցակետից դուրս եկող  մեծ բեռնատարների ճանապարհը: Ցուցարարները  շրջափակեցին բեռնատարներին, իսկ ոստիկանները՝ ցուցարաններին: Մոտ 30 րոպե անցակետից մայրուղի  գնացող  ճանապարհը փակված էր  ավտոմեքենաների համար: Ճանապարհը բացելու համար ոստիկանները ձեռնամարտի մեջ մտան  ցուցարաների հետ : Այդ ժամանակ ոստիկաններին օգնում էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի մարզի և Նոյեմբերյան քաղաքի  ոստիկանապետերը: Որոշ ժամանակ անց երթեւեկությունը վերականգնվեց։ 

Թամարա Առուշանյանի խոսքով  Նոյեմբերյանի ոստիկանությունը չի կարող ցուցարարներին տանել ոստիկանության բաժին, որովհետև, եթե այսօր նման բան անեն,  գիտեն, որ վաղը ամբողջ ոստիկաններով պատասխան են տալու ժողովրդին: Թամարան երեք զինվորի մայր է, ասաց որդիներից երկուսը ծառայում են Նոյեմբերյանում, երրորդը՝ Արցախում։   

«Մենք չենք  ընտրել ԱԺ պատգամավորներին, լրիվ գյուղապետերը փողով խաբել են մեր ժողովրդին և  դեպուտատներին ընտրել  են տվել: Ախպեր, հիմա էլ  դեպուտներին ընտրել ենք, համաձայն չենք , որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի:  Ուզում ենք ուրիշ վարչապետ: Թողեք ժողովուրդն ընտրի իրեն վարչապետին: Մենք Սերժին ասում ենք  հեռացիր»,- ասաց այրումցի Գագիկ Ալիխանյանը:

Վերջինս վստահեցրեց , որ  ցույցի ընթացքում ժողովուրդը ոչ մի անօրինական բան չի  արել և չի անելու,  ընդամենը պահանջում են, որ Սերժը հեռանա: «Թող հեռանա, մեղքա ժողովուրդը մի քիչ շունչ քաշի։,- գոռում էր Թամարանը: 

Ժամը 19-ին ցուցարարները  դադարեցրին ցույցը: Վաղը՝ ապրիլի 22-ին  ժամը 15-ին  Նոյեմբերյանի  ջրային  տնտեսության  շենքի օղակաձև շրջադարձի մոտ  կշարունակվեն բողոքի  ցույցերը: