
Աբովյան քաղաքից ցուցարարները հասել են Երևան
Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: Նրանք միացման կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին: «Այսօր կամ երբեք» վանկարկումներով նրանք առաջանում են, իսկ ոստիկանները փորձեր են անում կանգնեցնել նրանց երթը, սակայն չի ստացվում: Այժմ աբովյանցիները հասել են Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայան:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել