ԱԻՆ. Հայաստանում տոն օրերին արձանագրվել է 120 դեպք
Հունվարի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի 2012 թ. առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, 2012 թ. նախարարության գերակա խնդիրներն ու հիմնական անելիքները։
Ծառայությունների և ՊՈԱԿ-ների ղեկավարներին հանձնարարական տրվեց օպտիմալացնել ծառայությունները և արդյունավետ օգտագործել ներքին հնարավորությունները։
Նախարարին զեկուցվեց, որ տոն օրերի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 120 դեպքին ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք, ինչպես նաև ստուգումներ են իրականացվել Երևանի և մարզերի հրշեջ մասերում։
Հատուկ ուշադրություն հրավիրվեց քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանն ու մարզերի հետ աշխատանքների ակտիվացմանը, ինչպես նաև 911 ծառայության զարգացմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել