«Առավոտ». Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կարող են
Թերթը տպագրել է հարցազրույց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ: Քաղաքագետը վերլուծել է ներքաղաքական վերջին զարգացումները եւ կարծիք հայտնել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կարող են արժանի գործընկերներ լինել:
Լրագրողի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր Պետրոսյանը իրար արժանի՞ խաղընկերներ են, Սուրենյանցը պատասխանել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական մասշտաբը, քաղաքական կալիբրը, որպես արժեքային համակարգի կրող, որպես երկրի առաջին նախագահ, շատ ավելի մեծ է, բայց իրենք կարող են երկխոսության սեղանի շուրջ արժանի գործընկերներ լինել: Ի վերջո, համատեղ շատ երկար ճանապարհ են անցել, իրար շատ լավ ճանաչում են եւ ցանկության դեպքում կարող են շատ արագ լուծումներ գտնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել