HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Բաղդասարյանի անունից օղի, հյութ և սուրճ է բաժանվել

Ամանորից առաջ «Օրինաց երկիր» կուսակցության տարածքային գրասենյակները ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից մարզերում սննդամթերք են բաժանել: Մասնավորապես, Հրազդանում բաժանել են բնական հյութեր, իսկ Արմավիրի մարզի որոշ գյուղերում՝ տոպրակներ, որոնք մեջ եղել են 1 տուփ բնական հյութ, 2 տուփ սուրճ և 1 շիշ օղի:

ՕԵԿ-ականները Արթուր Բաղդասարյանի անունից պատրաստված բնական հյութի, սուրճի և օղու ամանորի «փաթեթներից» մեկն էլ ուղարկել էին լրագրողիս տուն:

Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ օղին «թանկանոց չի եղել», սակայն ինքը վերցրել է՝ առաջնորդվելով «Շնից մազ պոկելն էլ օգուտ է» ասացվածքով:

Նշենք, որ նվերները տալուց առաջ քաղաքացիներից վերցրել են նրանց անձնագրային տվյալները: Շատերն արդեն պարտավորված են իրենց զգում՝ մտածելով, որ օղին խմել են և պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց քվեն տան «Օրինաց երկիր» կուսակցությանը:

ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՕԵԿ-ի անունից ամանորի նվերներ իրոք բաժանվել են ՕԵԿ անդամներին և համախոհներին: Հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց կուսակիցներից անձնագրային տվյալներ վերցրել, մամուլի քարտուղարը պատասխանեց, թե նման բան չի եղել:

Ինչ վերաբերում է ոչ ՕԵԿ-ական ընտանիքիս անդամներին հյութ, օղի և սուրճ առաջարկելուն, Ս. Աբրահամյանը պատասխանեց, թե միգուցե նվերները, «սիմպատիայից» ելնելով, առաջարկել են նաև մեզ: «Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ վատ բան կա»,- ասաց ՕԵԿ մամուլի քարտուղարը:

Նա հավելեց, որ ՕԵԿ տարածքային գրասենյակները դիմել էին Երևանի կենտրոնական գրասենյակ, որպեսզի այն նվերներով ապահովի տարածքային գրասենյակներին:

Մեկնաբանություններ (10)

nan
hyutel asum eq 100 dramanoc coka exel eli))))2at
Karen
Վիկա uzum eiq asel hatkapes OEK-i PATENT ADIDASNERY shat lavn en che??
Emil
Varaze ambokhjabes bacatrec iravichake, apri mer Hollandaci enkere.
Valod
Sti ev mutilovki mtnolort stexcox mi kusaqcutiuna, amot klini vor et kusaqcutian hamar daje dzayner nkaren!!!!! Obshi foni vra aveli lava HHK-n qan sranq. Shat en uzum tox mi pashton tan u tox qaxaqakanutiunic herana
V Rom
Lav kliner vorpes axandavorakan kazmakerputiun grancvein ayl voch kuisaqcutiun
Valod
Parz hay mard eq vor aydpes eq mtacum:) hena bnapahpanutiuny ira berac u ira dobroiov karavarutiun berac marda, xaytarak vichaka tirum:)) inqn el mi or TV-ov asec vor bolory hrajarvecin pashtonneric baci mi qani biznesmenic:) Ete biznesmena apa inchu er berum karavarutiun, en el barcrastichan pashtoni?? Arturi berac mardna u inch uzum anuma ktesneq vor OEK-y el dzen chi havaqi, isk ete nkarelu en hena HHK-in knkaren:D Amen inch kanenq vor nman mardiq maqrven ev hnaravorins shut! Mer hasjvin u mer erexaneri hashvin aproxner ei iranq!
parz hay mard
Ժողովուրդ ջան, այդքան խիստ ու անտակտ մի դատեք։ Դժվար ու փորձություններով լի ժամանակաշրջան ենք ապրում։ Երբ ջուրը պղտոր է, ձուկ բռնել ուզողներ միշտ կլինեն։ Այսօր կենսական հրամայական է, չափավոր ու զուսպ դատել, օգտակար ու բարի գործերը մեծահոգաբար արժևորել ու գնահատել։ Կարող ենք, օգնենք, չենք կարող, մեր յուղով տապակվենք։ Ճառ ասելը, դյուրին է, զնագ կախելն է դժվար։ Լավ եղեք։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երկրիդ ԱՊԱԳԱՆ որ 5000 դրամով ծախես անգյալ ստամոքսիդ, ԱՐԺԱՆԻ ես, որպես անկամք ՍՏՐՈՒԿ, ապրելու 5000 դրամանոց քո երկրում: Էդ էժան արաղը կլկլացրու ներս, մի պահ վախդ մոռաց,օլիգարխիդ կոշիկը էլի պաչի ու սպասի թե հաջորդ ընտրությունից առաջ ինչ պիտի շպրտեն քո ախոռանման խրճիթը:
Վիկա
es kasem mi ban dez, ete der erkrum ka mi mard wor@ dzer nman wochxarneri hamar mtacuma da OEK-i arajnordn e, bayc apos duq arjani cheq duq arjani eq ayn aprelakerpin worow aprum eq, et inchi cheq xosum mnacac kusakcutyunneri amanorya anaknkalneric orinak bargavach kusakchutyan amanorya 1 kg konfetic de inch kaseq
Valod
Et Bagdasaryan chaskacav vor meka suta ira OEK-y 150 000 dzayn chi kara unena!!!!!! Isk ete nkarelu en hena urish kusaqcutian hamar karelia da anel! OEK-y irakanum 20 000 dzayn el ete havaqi lava u tox chamematvi HHK-i kam BHK-i het amota amot, saxs el hitenq te da inch kusaqcutiuna!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter