HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀԿ-ին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, «որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է»։

«Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով»,- գրված է կուսակցության հայտարարության մեջ։

«Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից։

Իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան։

Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապատական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ։

Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից»,- հայտարարում է կուսակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter