
Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից
Երգչուհի, վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քիչ առաջ գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրաժարվում է Հայաստանի վաստակավոր արտիստի իր կոչումից։
«Կարծում եմ, որ բարգավաճումն ու երջանկությունն իմ երկրում ավելի կարևոր են բոլոր շքանշաններից և պարգևներից։ Ես հրաժարվում եմ վաստակավոր արտիստի կոչումից»,- գրառումում նշել է Յուզբաշյանը։
Նշենք, որ երգչուհին նախագահ Սերժ Սարգսյանից վաստակավոր արտիստի կոչում էր ստացել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել