HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպուտ կատարողները հայտնաբերվել են

Հունվարի 9-ին ոստիկանության Երևանի վարչության ծառայողները Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Արման Ս.-ին և 20-ամյա Մարիամ Բ.-ին:

Պարզվել է, որ նրանք հունվարի 8-ին մեկ այլ երիտասարդի՝ 24-ամյա Արթուր Շ.-ի հետ, նշված վայրում բացահայտ հափշտակել են մի երիտասարդի բջջային հեռախոսը:

Հունվարի 9-ին 24-ամյա Արթուր Շ.-ն ներկայացել է բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Հունվարի 7-ին ոստիկանության Երևանի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա Գևորգ Ա.-ին և 16-ամյա Կարեն Գ.-ին:

Պարզվել է, որ Գևորգ Ա.-ն Հանրապետության փողոցում բացահայտ հափշտակել է 30-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել են 4.000 դրամ, 2 բջջային հեռախոս, բանկային քարտ, և Կարեն Գ.-ի հետ միասին դիմել փախուստի:

Կարեն Գ.-ի մոտ հայտնաբերվել է 12 գրամ կանեփանման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter