HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորաշեն 2007»-ի գործով մեղադրանք է առաջադրվել 6 մարդու. հափշտակվել է մոտ 2.5 մլրդ դրամ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի և նրա գործընկերոջ կողմից խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանը և նրա գործընկեր, ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի պետի նախկին տեղակալ Լ. Սամվելյանը խարդախության և վստահությունը չարաշահելու եղանակով բնակարաններ վաճառելու և ավտոմեքենաներ տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել են վերջիններիս գույքը:

Մասնավորապես, Ա. Թադևոսյանը և Լ. Սամվելյանը կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ անձանց հետ կնքել են նախնական և նախավճարի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել և հափշտակել են ընդհանուր առմամբ 2 475 425 269 դրամ:

Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ կոոպերատիվի նախագահը չարամտորեն խուսափել է 50 784 820 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Թադևսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին և Դ. Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ 663 158 300 դրամ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter