
Նիկոլ Փաշինյանը ձերբակալված անձանց պահման վայրում է
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ձերբակալված անձանց պահման վայրում է։ Այս մասին «Հետք»-ին ասաց Փաշինյանի փաստաբան Ռուստամ Բադասյանը։
Փաստաբանն այլ մանրամասներ կհայտնի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ի առավոտյան ձերբակալվել է, և նրա գտնվելու վայրը տևական ժամանակ հայտնի չէր, այսօր գիշեւրը լուր տարածվեց այն մասին, որ Փաշինյանը գտնվում է Ոստիկանության Սևանի բաժնում: Սակայն մինչ փաստաբան Բադասյանը հասել էր Սևան, վերջինիս հայտնել էին, որ Փաշինյանը տեղափոխվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել