![](/static/articles/08/79/03/l-AbUlsF0U6O.jpg)
Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ կանգնած այս թնջուկի լուծման շուրջ: Դաշնակցությունը, համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում: Անհրաժեշտ է, առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների:
Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ »,- հայտնում է ՀՅԴ բյուրոն:
Մեկնաբանել