
Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները դիմում են Սերժ Սարգսյանին
Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները դիմում են Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան,
Ժողովրդավարության հիմքում ընկած են երկու հիմնական հասկացություններ` ժողովրդի կամքը և օրենքի գերակայությունը: Այս երկու սկզբունքները լուրջ սպառնալիքի տակ են գտնվում ապրիլ 22-ի առավոտյան ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունների պատճառով: Խաղաղ ցուցարարների և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի մեծամասշտաբ ձերբակալությունների օրինական հիմքերը չհիմնավորված են, կամ առնվազն պարզ չեն: Ոստիկանության կողմից անչափահասների նկատմամբ բռնությունը, առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը և մասնավոր սեփականության ոչնչացումը ևս մեկ անգամ փաստում են, որ առկա է կառավարությանը պատկանող հայեցողական իշխանության համակարգված չարաշահում:
Մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է հատուկ միջոցները գործադրել ԽԱՂԱՂ, ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները ու հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ: «Վարչարարության Հիմունքների և Վարչական Վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է վարչարարություն իրականացնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակների և դրանց հասնելու միջոցները, որոնք պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Սույն դրույթը տարածվում է ոստիկանական գործողությունների, հատկապես խաղաղ ցուցարարների ցրելու եղանակի վրա։
Այսպիսով, ոստիկանությունը ցանկացած խաղաղ, առանց զենքի հավաքի ժամանակ իրավունք չունի կիրառել որևէ հատուկ միջոց, այդ թվում՝
-Ռետինե մահակներ
-Արցունքաբեր գազ
-Ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ
-Տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ
-Ջրանետեր (ջրցան մեքենաներ)
-Զրահամեքենա
- և այլն
Մենք՝ որպես իրավաբաններ ու քաղաքագետներ, ովքեր սովորում են հարգել իրավունքի և արդարության գերակայությունը և հասարակության մեջ այդպիսի արժեքների խթանումը, դեմ ենք այդ գործողություններին և պահանջում ենք պատասխանատու մարմիններին իրավաչափ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդին պատկանող սահմանադրական երաշխիքները պահպանելու նկատառումներով:
Հարգանքով,
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մեկնաբանել