
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Ապրիլի 23-ի առավոտյան նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության ն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել