
Հանրապետության հրապարակում հերթապահում է շտապօգնության վեց մեքենա
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում հերթապահում է շտապօգնության 6 մեքենա մասնագիտական բրիգադներով և առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներով։
Մեքենաները տեղակայված են նախկին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, ՀՀ կառավարության կենտրոնական շենքի ժամացույցի տակ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաության մոտակայքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել