
Հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, տուժածները բժիշկների հսկողության ներքո են
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում 1 տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում վնասվածք է ստացել։ Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան, ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, դուրս են գրել։
Ցավոք, հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց են տեղափոխել, բայց կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։
Նշենք, որ ապրիլի 23-ին, ժամը 21.30-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության ներքո։
Մեկնաբանել