Սպանության փորձ կատարողը կալանավորվել է
Հունվարի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ն:
Պարզվել էր, որ հունվարի 4-ին Սևան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և Մուրադյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Յուրիկ Մուրադյանը ներկայացել է ոստիկանություն, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը՝ առանց փամփուշտների:
«Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Յուրիկ Մուրադյանը կալանավորված է»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել