
Նիկոլ Փաշինյան. «Վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»
«Վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, շարունակելու և ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը սպասվող բանակցությունները չեն լինելու: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Տ. Ավինյանի խոսքով՝ իրենք դեռևս համաձայնության չեն եկել նախապես հայտարարված օրակարգի շուրջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած պայմաններից մեկն էլ այն է, որ վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի թեկնածուն: Այսօր արտերկրի լրատվամիջոցների հետ զրույցում էլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ թեկնածուն չի կարող դառնալ վարչապետ:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կարապետյանի հետ բանակցությունները կարող են ընթանալ միայն իրենց առաջարկած օրակարգի շուրջ: «ՀՀԿ-ն չի կարող մնալ իշխանության»,- ասաց նա:
Քիչ առաջ չեղարկված բանակցությունների մասին հաղորդագրություն է հրապարակել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, տես այստեղ:
Մեկնաբանել